Կարապետ Սիտալ

Բանաստեղծ, լրագրող

Հայկ Ումիկյան

Դերասան, բեմադրիչ

Նվարդ Զարյան

Քանդակագործ

Չիկ Տամատյան

Գեղանկարիչ

Արտեմ Օհանջանյան

Կինոռեժիսոր, պատմաբան

Ռուբեն Սահակյան

Ճարտարապետ, շինարար

Ռոբերտ Եսայան

Գեղանկարիչ

Բորիս Եղիազարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Արծվիկ Դեմուրչյան

Օպերային երգչուհի

Արթուր Ապրեսով

Կինոօպերատոր

Լուսինե Ներսիսյան

Դերասանուհի

Աննա Քալաշյան

Պարուհի, պարուսույց

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆ ԲԱԲԱՅԱՆ

Քանդակագործ

Ալեքսան Բաբունց

Ծնվել է 1964թ. հունիսի 11-ին, Հայաստանի Այգեձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1983թ. ավարտել է Երևանի Մ.Սարյանի անվան արվեստի պետական քոլեջը, 1995թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն բաժինը։ 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1998թ-ից Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է հանրապետական և միջազգային սիմպոզիումների ու ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Նովոռոսիյսկում, Փարիզում և այլուր։ Ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանի թանգարաններում, մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Մոնղոլիայում։ Աշխատանքներից են՝ «Երկրպագություն» (1992թ.), «Խորհրդավոր ընթրիք» (2001թ.), «Վերադարձ» (2002թ.), «Ջիվան Գասպարյանի արձան» (2004թ.), Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան Արցախի Վանք գյուղում (2004թ.), «Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին» (2008թ.), «Մուտք Ախթալա» (2007թ.), «Նշանդրեք» (2009թ., Ստեփանակերտ), «Մարուսյա Սաղումյանի հուշարձանը» (2011թ., Բերդ), «Գանձասարի առյուծները» (2010-11թթ, Արցախի Վանք գյուղի մուտքի մոտ), «Արծիվ մահապարտը» (2012թ., ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ) և այլն: Հեղինակել է նաև ՀՀ Բերդ քաղաքի թանգարանում գտնվող «Անլռելի Զանգակատուն» (1987-88թթ, փայտ), Նովոռոսիյսկի քաղաքային թանգարանում գտնվող Ադմիրալ Սերեբրյակովի կիսանդրին (1998թ.), Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում գտնվող «Երկրպագություն», Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհերի հիշատակին նվիրված փայտե խաչքար (1986թ., կաղնի) աշխատանքները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար