Շարա Տալյան

Օպերային երգիչ

Վահան Գրիգորյան

Բանաստեղծ, արձակագիր

Վիկտոր Բալայան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ժենյա Ավետիսյան

Դերասանուհի, ասմունքող

Արթուր Շահնազարյան

Երգահան, երաժշտագետ

Լեյլա Սարիբեկյան

Երգչուհի, երգահան

Լևոն Պուչինյան

Շեփորահար

Գնել Սարգսյան

Դերասան, գրող

Կարինա Դանելյան

Հաղորդավար

Մամիկոն Սիմոնյան

Հաղորդավար

Անի Նաջարյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հովիկ Սարդարյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ճարտարապետ, քանդակագործ, գեղանկարիչ

Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 13-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Ճարտարապետությանը զուգահեռ զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ։ 1998թ. տեղափոխվել է Ֆրանսիա: 1999թ. Նիսի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծել է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար, որը տեղադրվել է Նիսի հայկական եկեղեցու բակում։ Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով ստեղծել է հարթաքանդակ Նիսի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար։ 2002թ. Կաննում ստեղծել է մոնումենտալ հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության (1915թ.) և Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, բիենալեների: Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Իրանում, ԱՄՆ-ում և այլուր։ 2017թ. Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը: Նույն թվականին առաջին անգամ անհատական ցուցահանդես է ունեցել հայրենի քաղաքում՝ Գյումրիի Ս.Մերկուրովի տուն-թանգարանում «Իմ կարոտը Գյումրիին» խորագրով: Բազմաժանր ցուցահանդեսում ներկայացրել է 20 քանդակ և 30 նկար։ Ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայի Նիս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար