Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1942թ. սեպտեմբերի 24-ին, Թեհրանում: Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է Աբադանի հայոց և պետական դպրոցներում: Ավարտել է Սպահանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը, Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի հայոց լեզվի բաժինը, զուգընթաց  ուսանելով Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ամբիոնում: 1972թ. Հրավիրվել է Սպահանի պետական համալսարանում աշխատելու, որպես հայոց լեզվի և գրականության դասախոս, որտեղ աշխատել է ավելի քան 40 տարի: Եղել է Նոր Ջուղայի Ներկայացուցչական և Պատգամավորական ժողովների անդամ,  Իրանահայ ազգային և մշակութային միության վարչության նախագահը, «Հանդես» գրական-գեղարվեստական եռամսյայի խմբագրության անդամ: 2010թ. «Ջուչի» խորագրով փայտյա քանդակների ցուցահանդես է ունեցել Սպահանի ժամանակակից արվեստի թանգարանում: 2014թ. տեղափոխվել է ԱՄՆ: «Վտարանդին», «Ուխտավորներ», և «Այնուամենայնիվ» գործերի մեջ փորձել է պատմել իր հոգու պատմությունը: Հրատարակվել են նրա «Անապատի ծաղիկներ» (1981թ.), «Չընդհատվող եղանակ» (1995թ.), «Աշխարհի գերբը» (2012թ.) բանաստեղծությունների ժողովածուները, «Մատյան ողբերգության» (1983թ.), «Օմար Խայամ» (2007թ.), «Հաֆեզ» (2007թ.), «Նոր ժամանակներ» (2009թ.), «Սովորական հրաշք» (2011թ.) թարգմանությունները, «Ո՞վ է Չարենցը (Ա)» (1983թ.), «Վերադարձ դեպի» (2008թ.), «Ո՞վ է Չարենցը (Բ)» (2012թ.) ուսումնասիրությունները: 2001թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշանի, ապա՝ Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակի: