Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱԲԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արձակագիր, լրագրող

15 մայիս, 1918 - 9 ապրիլ, 2002

Ծնվել է Արցախի Կոճողոտ գյուղում: 1939թ. Ստեփանակերտի բժշկական տեխնիկումում ուսմանը զուգահեռ աշխատել է «Երիտասարդ բոլշևիկ» թերթում: 1939թ. մասնակցել է Խորհրդաֆիննական, 1942-44թթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմներին, վիրավորվել է: 1953թ. ավարտել է Բաքվի կուսակցական դպրոցը, 1964թ.՝ Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը: Հետագայում տեղափոխվել է Ստեփանակերտ և աշխատել «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, որտեղ 1946թ. եղել է նամակների բաժնի վարիչը, 1946-50թթ՝ գրական աշխատող, 1958-66թթ՝ կուսակցական կյանքի բաժնի վարիչը, 1966-76թթ՝ խմբագրի տեղակալը, 1979-91թթ՝ սեփական թղթակից, 1976-79թթ՝ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեի նախագահը: Խմբագրել է Մարտակերտի շրջանային «Սոցիալիզմի ուղիով» թերթը, որտեղ 1950-51թթ եղել է պատասխանատու խմբագիր, 1954-59թթ՝ կուսշրջկոմի երկրորդ քարտուղարը: Հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, «Գոհար» վիպակը և «Այրող պատիվ» պիեսը, որը Ստեփանակերտի պետական թատրոնում բեմադրվել է 207 անգամ: Հեղինակել է նաև «Կյանքի համար» (1982թ., ռուսերեն), «Հարազատ օջախ» (1993թ., Ստեփանակերտի գյուղտեխնիկումի 70-ամյակի առթիվ) աշխատությունները: 1969թ-ից եղել է Արցախի ժուռնալիստների միության անդամ: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար