
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ

5 նոյեմբեր, 1956 - 10 փետրվար, 2019
Ծնվել է Երևանում։ Եղել է գրականագետ Պիոն Հակոբյանի որդին: 1973-78թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1981-84թթ՝ Մոսկվայի Հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1978-80թթ եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող, ցուցադրության և մեթոդական աշխատանքների բաժնի վարիչը, գիտնական քարտուղար: 1984-2001թթ աշխատել է Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա գիտաշխատող, արշավախմբի պետ, ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար: 1986թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայաստանի և Հռոմի տնտեսական և մշակութային կապերը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ։ Հայտնի է Հողմիկի հեթանոսական համալիրի պեղումներով: Ուսումնասիրել է Հին Արևելքի և Միջերկրածովի պատմությունն ու մշակույթը, անտիկ աշխարհի ճարտարապետությունը, կրոնը, դրամագիտությունը, նյութական և հոգևոր մշակույթը, ռազմական արվեստը, պատմական աշխարհագրությունն ու քարտեզագրությունը։ Անդամակացել է ՀՀ ԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդին, ՀՀ կառավարությանը կից հնագիտական մեթոդական խորհրդին, ՀՀ Ազգագրության պետական թանգարանի գիտական խորհրդին։ Մահացել է Երևանում: