
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՔՐԻՍՏԱՓՈՐ ՀՈՒՍԻԿՅԱՆՑ

31 հունվար, 1840 - 2 դեկտեմբեր, 1910
Խաչատուր Կուսիկյան
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Ավարտել է Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի վարժարանը։ Ինստիտուտի խնամատար Խաչատուր Լազարյանի խնդրագրով՝ որպես « բարեկիրթ և աշխատասեր պատանի», ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է 27 տարի ընդմիջումներով՝ որպես «ազատ ունկնդիր» կամ «ազատ այցելու»: 1859-68թթ սովորել է Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության, 1873-86թթ` գեղանկարչության բաժիններում։ 1874թ. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի որոշմամբ արժանացել է արծաթե փոքր խրախուսական մեդալի՝ Մոսկվայից հյուսիս, Յարոսլավլից ոչ հեռու, Վոլգայի ափին գտնվող Ռիբինսկ քաղաքի թատրոնի շենքի նախագծի համար։ Ակադեմիայում սովորելու տարիներին մտերմացել է Իլյա Ռեպինի հետ։ 1867թ. Ռեպինը Գեղարվեստի ակադեմիայի սաների ընկերական երեկույթներից մեկի ժամանակ ստեղծել է Հուսիկյանցի գրաֆիկական դիմանկարը (գնվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի կողմից)։ Պարբերաբար ստանձնել է Փոթի քաղաքի ճարտարապետի պարտականությունները։ 1886թ. Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդի կողմից ստացել է ոչ դասային նկարչի կոչում։ 1891թ-ից մանկավարժական գործունեության է անցել Նոր Նախիջևանում։ Ստեղծել է գծանկարներ, վիմագիր և ջրաներկ աշխատանքներ։ Պահպանվել է հյուրանոցային նրա նախագիծը՝ համարներով, խանութներով և սրճարաններով՝ եռահարկ մի շինություն՝ արտաքին մասերի դեկորատիվ ներդաշնակ ձևերով, որտեղ կիսաշրջան պատուհանների լուծումների մեջ նկատելի են հայկական ճարտարապետության ավանդական տարրերը։ Դոնի Ռոստովի երկրամասային թանգարանի ֆոնդերում կարելի է տեսնել նրա այլ աշխատանքներ՝ գերեզմանային ցանկապատերի նախագծեր՝ բարդ բուսական զարդանախշերով։ «Ավերակ վանք» փոքրադիր ջրանկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ստեղծել է Ֆեոդոր Դոստոևսկու (1883թ.), Տարաս Շևչենկոյի (1884թ.), Պետրոս Ադամյանի (1884թ., Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան), Հովհաննես Այվազովսկու (1890թ.), Մկրտիչ Խրիմյանի (1893թ., վիմագրություն), Միքայել Նալբանդյանի (1904թ., ստվարաթուղթ, ջրաներկ), Ռափայել Պատկանյանի (1906թ., վիմագրություն), Րաֆֆու (1906թ., թուղթ, տուշ), Իվան Տուրգենևի, ցարական պալատի որսապետ Միխայիլ Վոլկովի (Վ.Վոլոչյոկի երկրամասային թանգարան), Գնդապետ Նիկոլայ Մանզեյի. Տիկին Մոկուռի, իշխան Վլադիմիր Բարյատինսկու և այլոց դիմանկարները: Նրա շխատանքներից են նաև՝ «Ինտերիեր» (1870թ., ջրաներկ, պահվում է Էրմիտաժի ֆոնդերում), «Էջմիածնի վանքը», «Էջմիածնի լիճը և վանքը», «Գեղարդի վանքը», «Օշականի եկեղեցին», «Սուրբ Հռիփսիմե եկեղեցին», «Աշտարակի Կարմրավոր եկեղեցին», «Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին», «Խոր Վիրապի վանքը» և այլն: Այս աշխատանքների մի մասը (ջրանկարներ) գտնվում են Սարդարապատի ազգագրության թանգարանում։ Մահացել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով):