
Վիկտորիա Աղանուր
Բանաստեղծ

Աշոտ Մամաջանյան
Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան
Օպերային երգիչ

Վահագն Տատրյան
Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան
Կինոռեժիսոր, դերասան

Գերասիմ Լիսիցյան
Դերասան

Միհրան Ավետիսյան
Գեղանկարիչ

Վահագն Սիմոնյան
Դերասան

Գոհար Գալստյան
Բանաստեղծ, արձակագիր

Արտյոմ Կարապետյան
Հաղորդավար

Սոնա Թորոսյան
Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան
Դաշնակահար, երգահան

Վլադիմիր Արզումանյան
Երգիչ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 1-ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Ջուլղա գյուղում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղարը։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ 2000թ-ից ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարն է։ Հեղինակել է մի քանի վավերագրական ֆիլմեր («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։ Անդամակցում է Հայաստանի ժուռնալիստների միությանը, 2012թ-ից՝ Հայաստանի գրողների միությանը։ Հրատարակվել են նրա «Ոգեղեն կյանք» (1998թ.), «Կարոտի ճամփաներ» (2008թ.), «Ներշնչանք» (2011թ.), «Կարոտս կարոտիդ կարոտ» (2011թ.), «Ես ձեզ մի խելամիտ միտք կասեմ» (2011թ.) աշխատությունները։ 2012թ. արժանացել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալի, 2013թ.՝ ՀԳՄ Հովհաննես Շիրազի անվան հուշամեդալի։