Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԷՄՄԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Պատմաբան

23 հուլիս, 1934 - 24 օգոստոս, 2014

Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1951թ. ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ-իգական դպրոցը, 1956թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1958թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնում որպես լաբորանտ, իսկ 1964թ. ընդունվել է արտադրությունից կտրված ասպիրանտուրա՝ «Հայ ժողովրդի նոր պատմություն» մասնագիտությամբ։ 2003-12թթ գլխավորել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժինը։ Միաժամանակ դասախոսել է Երևանի տարբեր բուհերում։ 1971թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Գարեգին Սրվանձտյանցի հասարակական-քաղաքական գործունեությունը» թեմայով։ 1999թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Մկրտիչ Խրիմյանի հասարակական-քաղաքական գործունեությունը» թեմայով, որը որպես մենագրություն լույս է տեսել 2000թ.։ 2003թ. լույս է տեսել նրա հերթական աշխատությունը՝ «Կոստանդնուպոլսի «Արևելք» օրաթերթը»: Հեղինակել է շուրջ երկու հարյուր գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Հայտնի են նաև նրա հեռուստառադիո ելույթները, որոնք հասարակությանը ներկայացրել են հայ ժողովրդի պատմության տարբեր դրվագները։ 2013թ. հրատարակվել է պատմաբանի «Հայագիտական ուսումնասիրությունները»։ 2015թ. հրատարակվել է «Դրվագներ Մաղաքիա արք. Օրմանյանի կյանքից և գործունեությունից» ուսումնասիրությունը։ 2012թ. արժանացել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում: