Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԳԱԼԻԿՅԱՆ

Իրավագետ, հրապարակախոս

5 մարտ, 1889 - 18 մայիս, 1938

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: 1908-12թթ սովորել է Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Այստեղ նա որոշ ժամանակ արևմտահայ գրող և հասարակական գործիչ, օրենսգետ-իրավաբան Գրիգոր Զոհրապի հետ և նրա ղեկավարությամբ մասնակցել է դատական մի շարք բարդ գործերի քննության, ձեռք բերել իրավաբանական փորձ և հմտություն: Այնուհետև Վանում և Կովկասում աշխատել է որպես իրավագետ-խորհրդական և միաժամանակ աչքի ընկել որպես հմուտ լրագրող: 1908-22թթ եղել է Հնչակյան կուսակցության անդամ: 1915թ. եղել է Վանի ինքնապաշտպանությունը ղեկավարող զինվորական մարմնի անդամներից: 1919թ. վերադարձել է Կ.Պոլիս և աշխատել որպես «Երկիր» օրաթերթի խմբագիր: 1922թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և արդարադատության մարմիններում վարել մի շարք պատասխանատու պաշտոններ: 1922-23թթ եղել է արդարադատության ժողկոմատի դատական բարձրագույն վերահսկողության բաժնի վարիչը, 1923-25թթ՝ գլխավոր դատարանի անդամ և նախագահի տեղակալը, 1926-30թթ՝ գերագույն դատարանի քաղաքացիական վճռաբեկ կոլեգիայի նախագահը և նախագահի տեղակալը, այնուհետև` ՀԽՍՀ դատախազի տեղակալը` քաղաքացիական գործերի գծով: 1924թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավատնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև նշանակվել է համալսարանի տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչ և վարել քաղաքացիական իրավունքի, տնտեսական իրավունքի դասընթացները: 1934-36թթ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը (1936թ-ից՝ պրոֆեսոր): Թողել է իրավագիտական մի շարք աշխատություններ՝ «Պրոլետարիատի դիկտատուրան և խորհրդային դատարանը» (1924թ.), «Կանանց աշխատանքի պաշտպանությունը» (1930թ.), «Ժառանգական իրավունքի մասին» (1931թ.), «Ամուսնության և ընտանիքի իրավունք» (1933թ.), «Սովետական դատարանը» (1936թ.) և այլ գործեր: 1937թ., Ստալինի ցուցումով, նրան ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո գնդակահարել են՝ որպես «ժողովրդի թշնամի»: Հետմահու արդարացվել է: