Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՆԵԼՍՈՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ

Քանդակագործ, գեղանկարիչ

25 հուլիս, 1944 - 12 հունվար, 2018

Ծնվել է Իրանի Նոր Ջուղա քաղաքում: 1946թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է թիվ 79 միջնակարգ դպրոցը: 1965թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժինը: Որպես դերասան նկարահանվել է «Այդ քաղցր խոսքը՝ Ազատություն» (1972թ.), «Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա» (1980թ.) ֆիլմերում: Դեռ խորհրդային իշխանության տարիներին կարողացել է նորովի մեկնաբանել խաչքարը` փոխելով դրա և՛ ծավալային ֆորման, և՛ զարդապատկերային համակարգը՝ ներմուծելով այդտեղ նոր տարրեր, կանգնել է խաչքարի, որպես արվեստի ճյուղի վերածնունդի ակունքներում։ Քանդակագործն առանձին աշխատանքներում հասել է նաև չորրորդ չափման գաղափարին (4D): Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է Երևանում: