Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Գևորգ Հաճյան

Օպերային երգիչ

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1990թ. հունվարի 27-ին, Երևանում: 1998-2006թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2006թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի դերասան, 2016թ-ից՝ թատրոնի առաջատար մենապարող է: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Կրասոս), «Գայանե» (Գիքո), «Դիմակահանդես» (Անհայտ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Պարիս), իսպանական ժողովրդական «Լորկիանա» (Տորեոդոր), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Էսպադա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո) և այլն: Մասնակցել է մի շարք բալետային նախագծերի և հանդես եկել գլխավոր դերապարերով: Հյուրախաղերով հանդես է եկել Քաթարում, Ռուսաստանում, Բելգիայում, Մալայզիայում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Բալետին զուգահեռ զբաղվել է նաև մոդելային գործունեությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար