Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ՊԱՎԼԻՆԵ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

15 մայիս, 1915 - 19 մարտ, 1995

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է բալետի արտիստ, պարուսույց Գեորգի Գեորգիյանցի կինը: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ ընտանիքով տեղափոխվել է Երևան: 1939թ. ավարտել է տեղի Մանկավարժական տեխնիկումը, զուգահեռ հետևել պարարվեստին՝ աշակերտելով Վահրամ Արիստակեսյանին: Օպերայում որպես բալետի մենապարուհի եղել է 1933թ-ից՝ հիմնադրման օրվանից: Կարճ շրջան աշխատել է նաև Հայաստանի երգի-պարի նորաստեղծ անսամբլում: 1941թ. վերադարձել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն և մինչև 1963թ. եղել նրա առաջատար մենապարուհիներից՝ կատարելով դասական և ժամանակակից բալետների հերոսուհիների դերապարեր: Պարուհու անունն ավելի հայտնի է դարձել Ա.Խաչատրյանի «Երջանկություն» բալետի հերոսուհու դերապարի բուռնազյանական հմայքով ու քնքշությամբ, հայեցի կատարումից հետո: Ե՛վ էպիզոդիկ, և՛ գլխավոր դերապարերով հանդես է եկել Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Գլիերի «Պղնձե հեծյալը», Ա.Սպենդիարյանի «Խանդութ», Ա.Տեր-Ղևոնդյանի «Անահիտ» և մի շարք այլ բալետներում: Դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում: 1946թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար