
Գևորգ Միրիմանյան
Բանաստեղծ

Քեթևան Արամյան
Դերասանուհի

Գրիգոր Աբրահամյան
Դերասան

Վաղարշակ Գալփակճյան
Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ
Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց
Բանաստեղծ

Տիգրան Հախումյան
Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան
Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան
Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան
Բանաստեղծ, լրագրող
ԱԻԴԱ ԴՈՒՄԱՆՅԱՆ

20 հոկտեմբեր, 1927 - 1 փետրվար, 1996
Ծնվել է Բաքվում: 1953թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան՝ Օլգա Ֆեոդորովսկայա-Սլավինսկայայի դասարանը։ 1952-53թթ ստաժավորում է անցել Մոսկվայի Մեծ թատրոնում։ 1953թ-ից երգել է Բելառուսի օպերայի և բալետի թատրոնում։ 1956-78թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, որտեղ առաջին դերերգը եղել է Լիզան՝ Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում։ Հանդես է եկել նաև հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Ռուբինշտեյնի «Դևը» (Թամարա), Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա), «Տրուբադուր» (Լեոնորա), Ջ.Պուչինիի «Տոսկա» (Տոսկա), Ռ.Վագների «Տանհոյզեր» (Ելիզավետա), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցի), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Մարո, Շուշան) և այլն: 1957թ. դարձել է երաժշտական և դրամատիկական թատրոնների համամիութենական փառատոնի դափնեկիր: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: