Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ՄԱՐԻԱ ԳՈՒԼԵԳԻՆԱ

Օպերային երգչուհի

Մարիա Մեյթարջյան

Ծնվել է 1959թ. օգոստոսի 9-ին, Օդեսայում: Հորական կողմից հայ է, մորական՝ ուկրաինացի: Ընդունվել է Օդեսայի կոնսերվատորիա և, ընտանեկան կարգավիճակից ելնելով, տեղափոխվել Ախալցխա։ Որոշ ժամանակ հետո վերադարձել է Օդեսա, որտեղ հանդես է եկել օպերային բեմերում: Ավարտել է տեղի կոնսերվատորիայի օպերային բաժինը՝ Ա.Ժամագործյանի դասարանը: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1983թ՝ դառնալով Բելառուսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի։ 1984թ. Գլինկայի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 1987թ-ից երգել Եվրոպայի և ԱՄՆ առաջատար օպերային թատրոններում (Լա Սկալա, Կովենտ գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Մյունխեն, Ցյուրիխ, Վիեննայի օպերային թատրոն և այլն)։ Վերոնայում փայլուն ելույթի համար 1996թ. արժանացել է Ձենատելլոյի անվան մրցանակի: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ «Ավե Մարիա», Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Լիզա), Ջ.Պուչչինիի «Մանոն Լեսկո» (Մանոն Լեսկո), «Տոսկա» (Տոսկա), Ջ.Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» (Ամելիա), «Նաբուկկո» (Աբիգաիլ), «Մակբեթ» (Լեդի Մակբեթ), Ու.Ջորդանոյի «Անդրե Շենիե» (Մադլեն դը Կուանյի) և այլն: 2010թ. Վանկուվերում հանդես է եկել 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ («Իշխան Իգոր» օպերա): Անդամակցում է Պարօլիմպիական միջազգային կոմիտեին և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան է: 1987թ. արժանացել է Բելառուսի վաստակավոր արտիստի կոչման, 2006թ.՝ Ռուսական ուղղափառ եկեղեցու Սբ. արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի մեդալի, 2013թ.՝ Հյուսիսային Օսեթիայի ժողովրդական արտիստի կոչման: