Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1969թ. մարտի 6-ին, Էջմիածնում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ Սովորել է նաև նույն կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրայում։ 1990թ. մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող «Ֆրանցիսկո Վինյասի» անվան վոկալիստների միջազգային մրցույթին, որտեղ նվաճել է առաջին մրցանակը՝ ոսկե մեդալ և «Գրան Պրին»։ Երգչուհուն շնորհվել է նաև Կատալոնիայի կառավարական հատուկ պարգևը: 1991թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի է։ 1991թ. Իտալիայի «Վինչենցո Բելլինիի» անվան, իսկ 1996թ. Իսպանիայի Պամպլոնա քաղաքի «Գայարե Կարերաս» միջազգային մրցույթներում արժանացել է առաջին մրցանակի, «Գրան Պրիի» և ոսկե մեդալի։ Մշտապես ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն բեմահարթակներում։ Մեծ հաջողությամբ մենահամերգներ և օպերային ներկայացումներ է ունեցել Ավստրիայում (Վիեննա), Անգլիայում (Լոնդոն), Շվեդիայում (Ստոքհոլմ, Գոտեբուրգ), Շվեյցարիայում (Ժնև), ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Վաշինգտոն), Ավստրալիայում (Սիդնեյ), Ֆրանսիայում (Փարիզ), Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Սան Սեբաստիան, Պամպլոնա, Լա Կորունիա, Մերիդա, Սևիլիա), Լիբանանում (Բեյրութ), Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա), Միացյալ Արաբական Էմիրություններում (Դուբայ, Աբու Դաբի), Բրազիլիայում (Ռիո Դե Ժանեյրո, Սան Պաուլո) և այլուր։ Բազմիցս հրավիրվել է համերգների՝ կազմակերպված ՀՀ դեսպանությունների կողմից։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Տ.Չուխաջյանի «Արշակ Բ» (Օլիմպիա), «Կարինե» (Կարինե), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Վ.Ա.Մոցարտի «Առևանգում հարեմից» (Կոնստանցա), Ջ.Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Պաոլինա), «Լյուչիա դի Լամմերմուր» (Լյուչիա), «Լինդա դի Շամունի» (Լինդա), Ջ.Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Տրավիատա» (Վիոլետա Վալերի), Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» (Նեդդա), Վ.Բելլինիի «Նորմա» (Նորմա), «Պուրիտաններ» (Էլվիրա) և այլն: Երգչուհին հանդես է եկել Գայարրեի օպերային թատրոնում, Մերիդայի հնագույն Ամֆիթատրոնում, Սևիլիայում և Կորունիայի Կոլոն թատրոնում, Լոս Անջելեսի Շռայն Աուդիտորիումում, Մոսկվայի Մեծ թատրոնում և Սյունազարդ դահլիճում, Գրան Տեատրո դել Լիսեոյում, Պալաու դե լա Մուզիկա Կատալոնիայում (Բարսելոնա), Փարիզի Սալ Գավո համերգասրահում, Շվեդիայի Մալմոյի համերգասրահում, Մադրիդի Աուդիտորիում դե Մադրիդ թատրոնում, Լոնդոնի Սան Ջոնս Սմիթ Սքուերում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում և այլուր։ Համագործակցել է Մադրիդի, «Պաբլո Սարասատե», Մալմոյի, Բարսելոնայի Գրան Տեատրո դել Լիսեո օպերային թատրոնի, Լիբանանի պետական, Ռուսաստանի ազգային և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Համագործակցել է նաև հանրահայտ դիրիժորներ Գոմես Մարտինեսի, Ջիանանդրեա Նոզեդայի, Վլադիմիր Սպիվակովի, Միգել Օրտեգայի և այլոց հետ։ Միգել Օրտեգան ղեկավարել է նաև երգչուհու գալա-համերգը Երևանում, որը երգչուհին նվիրել է Ազգային օպերային թատրոնի 75-ամյակին։ 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի։