Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Գևորգ Հաճյան

Օպերային երգիչ

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Պատմաբան, քաղաքագետ

Ծնվել է 1964թ. մայիսի 14-ին, Երևանում: 1986թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի պատմա-անգլիական բաժանմունքը: 1992-94թթ եղել է ՀՀ նախագահի օգնականը, ՀՀ արտգործնախարարի խորհրդականը, ԵԱՀԽ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը (Վիեննա), մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին: 1992թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 2004թ.՝ քաղաքագիտական գիտությունների դոկտորի գիատական աստիճան։ 1994թ-ից զբաղվել է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստենֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-05թթ եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավարը։ Իր աշխատություններում բազմիցս մեղադրել է արևմտյան, և հատկապես, ամերիկյան գիտական և քաղաքական որոշ կառույցներին, Հայաստանի և հայոց պատմության դիտավորյալ կեղծման մեջ։ Իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գրքում խիստ քննադատել և մեղադրել է կեղծարարության մեջ մի շարք արևմտյան հայտնի և հեղինակավոր (այդ թվում նաև ազգությամբ հայ) պատմաբան-հայագետների, կովկասագետների։ Այդ պատմաբանների թվին են պատկանում Ռոնալդ Գրիգոր Սյունին, Ռոբերտ Թոմփսոնը, Ջեյմս Ռասելը, Ռիչարդ Հովհաննիսյանը և ուրիշ պրոֆեսորներ։ Եղել է միակ հայագետը, որ չի հրավիրվել 2003թ. Երևանում կայացած հայագետների միջազգային առաջին կոնգրեսին։ Ղեկավարում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը։ 1992թ-ից աշխատում է նաև Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող, 1996թ-ից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես քաղաքագիտության դասախոս։ Հեղինակել է մի շարք գրքեր և բազմաթիվ գիտական հոդվածներ։ Հրատարակվել են նրա «The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal» (1997թ.), «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը» (1998թ.), «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» (1998թ.), «Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր» (2000թ.), «Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն» (2001թ.), «Հայոց եկեղեցին 18-րդ դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» (2003թ.), «Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի» (մաս Ա, 2003թ., լրացված՝ 2004թ.), «Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր» (կազմող, խմբագիր և ներածության հեղինակ, 2005թ.), «Հայրենատիրություն» (մատենաշար, հատոր Ա։ «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը», 2006թ., հատոր Բ։ «Ռազմավարության և անվտանգության հարցեր, կազմող, խմբագիր և ներածության հեղինակ, 2007թ.), «Հայկական ինքնության հիմնաքարերը. լեզու, բանակ, պետություն» (2007թ.) աշխատությունները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար