
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1994-98թթ եղել է «Տրանսպորտի և հաղորդակցության» փոխնախարարը, 1998-2002թթ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական վարչության պետի տեղակալը։ 2002թ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալն է, ոստիկանության գնդապետ է։ Հեղինակել է կինոֆիլմերի սցենարներ, 16 գիրք: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Տրդատ Մեծ» (2001թ.), «Սարգիս Զորավար» (2011թ.), «Զուգահեռ աշխարհներ» (2011թ.), «Սուրբ մասունքի առեղծվածը» (2012թ.), «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» (2013թ.) գրքերը: 2000թ. արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալի, 2006թ.՝ ՀՀ նախագահի «Մարտական ծառայության համար» մեդալի, 2011թ. «Սպիտակ գայլ» պատմվածաշարի համար՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2012թ.՝ ՀՀ ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալի, 2013թ.՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։