ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

Արձակագիր, լրագրող

Ծնվել է 1952թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Կամո գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ Բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանի կինն է: Ավարտել է Երևանի Ա.Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը, 1974թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ‎ֆակուլտետի երեկոյան բաժինը։ «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագրի խմբագիրն է: Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, վրացերեն։ 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Զարմը» (2007թ.), «Սրսուռ ձյուն Սանդո մամի համար» (2011թ.) գրքերը։ 1993թ. արժանացել է Մ.Արմենի անվան գրական մրցանակի, 2008թ. Հ.Թումանյանի տուն-թանգարանի Համահայկական բարբառագիտության, հեքիաթասացության փառատոնի 2-րդ՝ «Արծաթե քսակ» մրցանակի, 2010թ.՝ նույն փառատոնի առաջին մրցանակին։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար