
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԼԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

26 հուլիս, 1941 - 18 ապրիլ, 2021
Ծնվել է Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1974-81թթ եղել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական քարտուղար, 1981-86թթ՝ տիպաբան-զուգադրական հետազոտությունների բաժնի վարիչը, 1986-90թթ՝ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչը, 1990-95թթ՝ փոխտնօրենը։ 1988թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ապա՝ պրոֆեսորի կոչում։ 1997թ-ից դասավանդել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Զբաղվել է գրաբարի, միջին հայերենի, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի տիպաբանության հարցերով, ինչպես նաև հանրալեզվաբանական որոշ խնդիրներով։ Գրել է «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1975թ., համահեղինակ), «Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում» (1982թ.), «Գրաբարի բառակազմությունը» (1987թ.), «ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն» (1997թ.), «Գերմաներեն-հայերեն-ռուսերեն զրուցագիրք» (2003թ.), «Հայոց լեզու. Գրականություն» (2006թ.) և այլ աշխատություններ։ Մահացել է Երևանում: