Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՎԻԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ

Լեզվաբան

4 օգոստոս, 1941 - 17 դեկտեմբեր, 1998

Ծնվել է Հայաստանի Կողբ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1959թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1964թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1964թ. աշխատանքի է անցել Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն (Դեբեդաշեն) ավանի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1967թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ գիտաշխատող» հանդեսում, իսկ 1968թ.՝ կառուցվածքային լեզվաբանության գիտահետազոտական խմբում՝ իբրև կրտսեր գիտաշխատող և, զուգահեռաբար, արդի հայերեն դասավանդել բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնում։ 1971թ. տեղափոխվել է ՀՀ ԳԱ հիմնակազմ (ֆունդամենտալ) գրադարան և վարել համաբարբառների բաժնի վարիչի պաշտոնը։ 1972թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ժամանակակից հայերենի եղանակավորիչ բառերը» թեմայով: 1973թ. աշխատանքի է հրավիրվել Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտ՝ որպես երեկոյան դպրոցների բաժնի ղեկավար։ Նույն թվականին աշխատանքի է անցել Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտում և մինչև 1977թ. եղել այդ բուհի հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս։ 1987թ. Մոսկվայի բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1988թ. նշանակվել է Հայաստանի ժողովրդական կրթության նախարարության ծրագրամեթոդական բաժնի պետ։ 1989-98թթ աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում՝ որպես հայոց լեզվի դասախոս։ 1977-79թթ հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով վարել է «Զրույցներ հայոց լեզվի մասին» հաղորդաշարը, հիմնադրել և ղեկավարել է «Սովորենք ճիշտ խոսել, ճիշտ գրել» հոդվածաշարերը մասնագիտական, մանկավարժական հանդեսներում։ 1996թ. ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1997թ-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է 16 գիրք, որոնցից 7-ը՝ դպրոցական դասագրքեր, և մոտ 150 մասնագիտական հոդվածներ։ Մահացել է Երևանում: