
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

27 հուլիս, 1940 - 10 նոյեմբեր, 2011
Ծնվել է Երևանում: Եղել է լեզվաբան Սերոբ Ղազարյանի որդին: 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1966թ.՝ ասպիրանտուրան: 1966թ-ից աշխատել է ԵՊՀ-ում, 1995թ-ից եղել է հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչը: 1993թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները նվիրված են գրաբարին, միջին հայերենին, բառարանագրությանը: Համահեղինակ է «Գրաբարի ձեռնարկի» (1986թ.) և «Հայոց լեզվի պատմության գործն, դասընթացի» (1989թ.), բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն (2002թ.), կենդանիների անունների հայերեն-ռուսերեն- լատիներեն կարգաբանական (6 պրակ, 1992-2001թթ), միջին հայերենի (հ.1-2, 1987-92թթ, համահեղինակ), գրաբարի (հ.1-2, 2000թ.) և թուրքերեն-հայերեն (2003թ.) բառարանների: Եղել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աստիճանաշնորհող մասնագիտական խորհրդի անդամ: Մահացել է Երևանում: