Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐՏԱԿ ՈՍԿԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

30 ապրիլ, 1938 - 14 օգոստոս, 2019

Ծնվել է Վրաստանի Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղում: 1962թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1964-67թթ եղել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի, 1967-70թթ՝ «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիրը, 1970-74թթ՝ Հայկական հանրագիտարանի ֆիզմաթ և քիմիայի խմբագրության վարիչը, 1974-79թթ՝ գլխավոր խմբագրի տեղակալը, 1990թ-ից՝ «Անահիտ», 2006թ-ից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրենը, միաժամանակ՝ 1998-2001թթ՝ «Աստվածաշնչային լիգա» քրիստոնեական կազմակերպության փոխտնօրենը, 2003թ-ից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահը։ Լույս է ընծայել «Կաթն ծիր» (1967թ.), «Կարճ միացում» (1980թ.), «Կարոտի կայծ» (1985թ.), «Ընտրանի » (2006թ.) ժողովածուները, «Աշխարհի արարումը» (1998թ.), «Սև գույնը» (2003թ.) պոեմները, «Թզուկը» (2003թ.), «Գույների հեղեղը» (2003թ., երկուսն էլ՝ մանկական բանաստեղծությունների ժողովածու), «Երկնային Թումանյանը» (2006թ., ընտրությունը, առաջաբանը և վերլուծությունները՝ Ոսկանյանի), «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2006թ., թատերագիտական էսսե) գործերը։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար