
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ՆԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԱ

30 ապրիլ, 1923 - 17 փետրվար, 2018
Ծնվել է Մոսկվայում: 1941թ. ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ: 1945թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշակերտել է ակադեմիկոս Վ.Շիշմարյովային և պրոֆեսոր Դ.Միխալչիին, այնուհետև անցել է իսպաներենի եռամսյա կուրսեր: 1946-49թթ եղել է օտար լեզուների դասընթացների անգլերեն լեզվի ուսուցչուհի, 1949-54թթ դասավանդել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությանը կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: 1954-90թթ աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվագիտական ինստիտուտում, եղել է կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, տեսական լեզվաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող: 1975թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1995թ-ից՝ պրոֆեսոր): Ղեկավարել է «Լեզվի տրամաբանական վերլուծություն» հիմնախնդրային խմբի աշխատանքները, խմբագրել և հրատարակել այդ շարքի բազմաթիվ գրքեր: 1990թ-ից եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 2008թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Դասավանդել է անգլերեն, ապա՝ իսպաներեն: 1995թ. արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի: Մահացել է Մոսկվայում: