Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՏԱՎԱԶԴ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

23 օգոստոս, 1938 - 28 հուլիս, 1995

Ծնվել է Հայաստանի Թովուզ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ) գյուղում: 1963թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես մշակույթի տան վարիչ, սրբագրիչ, Երևանի էլեկտրալամպերի գործարանի «Իլյիչի լամպեր» թերթի գրական աշխատող, հեռուստատեսության ստուդիայում խմբագիր, ՀԼԿԵՄ Կենտկոմում հրահանգիչ: Եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժ» թերթի խմբագիրը, 1969թ-ից՝ նույն ինստիտուտի հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատողներից, 1966թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Շավիղ» (բանաստեղծությունների ժողովածու, 1959թ.), «Կրակոց» (1963թ.), «Խաղաղ կիսակայարանում» (պատմվածքներ, 1967թ.), «Իլյիչի արմավենին» (1970թ.), «Հեքիաթների բացատը» (1973թ.), «Շրջադարձ» (վեպ, 1976թ.) գրքերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար