Նշան Միրզա

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Փափազյան

Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար

Գեղանկարիչ, քանդակագործ

Վահրամ Մավյան

Բանաստեղծ, արձակագիր

Լիլի Կարապետյան

Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

 

 

 

 

ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ

Հայագետ, թարգմանիչ

Ծնվել է 1931թ. հունվարի 24-ին, Սալոնիկում: Նախնական կրթությունն ստացել է Սալոնիկում, ապա՝ Վիեննայում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը: 1952-66թթ դասավանդել է նույն ինստիտուտում: 1965թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1966-74թթ եղել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչը: 1975թ-ից աշխատում է Մոնրեալի ՄակԳիլլ համալսարանում. 1981թ-ից եղել է օտար լեզուների բաժանմունքի վարիչը, 1987թ-ից՝ պրոֆեսոր: 1981թ. հիմնել և մինչև 2003թ. վարել է արևմտահայերենի և արևելահայերենի, հայ մշակույթի և քաղաքակրթության դասընթացներ, 1995թ. կազմակերպել է հայագիտական միջազգային գիտաժողով, լույս ընծայել դրա նյութերի ժողովածուն (անգլերեն, 1996թ.): Հեղինակել և համահեղինակել է Գերմանիայի բուհական և դպրոցական (ՀՀ-ում), արևելահայերեն (անգլիախոսների համար) դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ: Լույս են տեսել նրա «Հայերենի անվանականացումների շարահյուսական և տեքստաբանական վերլուծություն» (գերմաներեն, 1986թ.), «Հայ-անգլերեն առածանի» (անգլերեն, 1994թ.), «Հայ-գերմաներեև առածանի» (գերմաներեն, 2001թ.) և այլ մենագրություններ, բազմաթիվ հայագիտական հոդվածներ, որոնցում զուգադրական մեթոդի միջոցով վերլուծել է ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքն ու առանձնահատկությունները: Հրատարակել է իր պապի՝ Կարապետ Խաչերյանի օրագիրը՝ 1922թ. Զմյուռնիայի կոտորածի մասին («Զմյուռնիա 1922: Բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը», 2004թ.): Լույս է տեսել նաև աշխատության անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հունարեն, թուրքերեն, ռուսերեն տարբերակները: 2001թ. արժանացել է Գերմանիայի կառավարության «Արժանյաց կարգի խաչ», 2005թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանների, 2011թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի, 2012թ.՝ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար