Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պատմաբան, հնագետ, վիմագրագետ

2 մարտ, 1930 - 14 հոկտեմբեր, 2018

Ծնվել է ՌԴ Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքում։ 1937թ. տեղափոխվել է Հայաստան։ Երևանում ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1948-49թթ ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1954թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական Ֆակուլտետը։ 1954-56թթ եղել է Եղեգնաձորի շրջանի հեռավոր Հորս գյուղի դպրոցի տնօրենը։ 1956թ. աշխատանքի է անցել Հայպետհրատում, ապա նաև թիվ 31 միջնակարգ դպրոցում։ Եղեգնաձորում, շրջելով մերձակա բնակավայրերում, ուսումնասիրել է հայկական միջնադարյան հուշարձանները և գրառել դրանց որմերին փորագրված արձանագրությունները։ 1960-ական թվականներից վիմագրության բաժնի արշավախմբերի կազմում մասնակցել է վիմական արձանագրությունների հավաքման գործին՝ Հայաստանի և Արցախի շրջաններում։ Այնուհետև շուրջ երկու տասնամյակ շրջելով Ռուսաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախկինում հայաբնակ վայրերում՝ ընդօրինակել և վերծանել է հարյուրավոր քարեղեն վկայագրեր, որոնցից շատերն այսօր չեն պահպանվել։ Հավաքել է ոչ միայն հուշարձանների որմերին փորագրված վիմագրերը, այլև տարբեր թանգարաններում պահվող հայկական եկեղեցական սպասքի, այլ առարկաների հիշատակագրերը։ Գիտական գործունեությունն սկսվել է 1962թ., երբ ընդունվել է Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ վիմագրության բաժին՝ անցնելով ավագ լաբորանտից մինչև առաջատար գիտաշխատողի ուղի, իսկ 1986-2011թթ եղել է ինստիտուտի հայ վիմագրության բաժնի վարիչը։ Նրա գիտական ուսումնասիրությունների առարկան եղել է Սյունյաց աշխարհը, նրա միջնադարյան պատմության տարաբնույթ խնդիրները, պատմամշակութային հուշարձանները, վանական հաստատությունները՝ որպես կրոնական, ուսումնական, գիտական կենտրոններ։ 1973թ. հրատարակվել է նրա առաջին ծավալուն ուսումնասիրությունը՝ «Սյունիքի վանական կալվածատիրությունը 9-13-րդ դդ»: Նրա գիտական ուսումնասիրությունների առանցքային բնագավառներից մեկը նշանավոր Օրբելյան իշխանական տան պատմությունն էր։ 1981թ. հեղինակել է «Սյունիքը Օրբելյանների օրոք, 13-15-րդ դարեր» աշխատությունը, իսկ ավելի ուշ՝ «Դրվագներ Սյունիքի պատմության (9-15-րդ դդ)» (1990թ., ռուսերեն) աշխատությունը։ 2004թ. Մոսկվայում հրատարակվել է այս երկրորդ գրքի լրամշակված, նոր նյութերով ու փաստերով հարստացված տարբերակը։ Ուսումնասիրել է նաև Մոսկվայի Կրեմլի զինապալատի և Պատմության պետական թանգարանի պահոցների տասնյակ եկեղեցական առարկաների ու սրբազան մասունքների վրա դրոշմված հայկական հիշատակագրերը։ Արդյունքում՝ 1996թ. և 1999թ. լույս են տեսել նրա «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 7-րդ և 8-րդ հատորները, որոնք ընդգրկում էին համապատասխանաբար Ուկրաինայի, Մոլդովայի և Ռուսաստանի հայկական հուշարձանների վիմական արձանագրությունները։ Այս հատորներում հայերենից զատ տեղ են գտել նաև զգալի թվով ռուսերեն, լեհերեն, գերմաներեն, լատիներեն, հայատառ ղփչաղերեն արձանագրություններ, որոնք ներկայացված են բնագրերով և հայերեն թարգմանություններով։ Կրեմլի զինապալատի և Պատմության թանգարանի համար կատարել է հայերեն հիշատակագրերի հարյուրավոր ռուսերեն թարգմանություններ։ Թեոդոսիայում ստեղծել է Քարեդարան-թանգարան՝ թարգմանաբար ներկայացված արձանագրություններով։ Վահանավանքի պատմահնագիտական ուսումնասիրություններից հետո 2007թ. հրատարակել է «Վահանավանք» երկլեզու մենագրությունը։ Այս թեմատիկային է վերաբերում նաև 2009թ. լույս տեսած «Վահանավանքի վերածնունդը (հնագետի օրագրից)» էսսեն։ 1988-92թթ հրապարակվել են նրա Արցախյան շարժման խնդրին առնչվող նամակներն ու հեռագրերը։ Գիտական աշխատանքին զուգահեռ շուրջ 30 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, Երևանի մի շարք բուհերում դասավանդելով հայ վիմագրություն և պատմագիտական այլ առարկաներ։ Դասախոսական գործունեության արդյունքում հրատարակել է «Հայկական վիմագրություն» (2000թ.), «Սյունիքի պատմություն» (2001թ., համահեղինակ) ձեռնարկները։ «Հայկական վիմագրություն»-ը հայ իրականության մեջ բնագավառին վերաբերող առաջին դասագիրքն է։ 1967թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 1985թ.՝ դոկտորի գիտական աստիճան (1989թ-ից՝ պրոֆեսոր)։ 1990թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, ապա՝ Կապան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար