
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ

Ծնվել է 1929թ. նոյեմբերի 1-ին, Հայաստանի Կեմանց գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1957-62թթ եղել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1962թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1986թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1987թ-ից՝ պրոֆեսոր)։ Աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի քերականությանը, պատմությանը, բառապաշարին: Հրատարակվել են նրա «Ակնարկներ աշխարհաբարի պատմության. 1850-1860-ական թվականներ» (1963թ.), «Լեզվաբանական բառարան» (1975թ., համահեղինակ), «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (1975թ., համահեղինակ), «Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում» (1978թ.), «Հայերենի զրուցարան» (1990թ., համահեղինակ), «Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ» (բուհական դասագիրք, 2003թ.) աշխատությունները: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2014թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: