Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1928թ. հունիսի 16-ին, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1950թ. ավարտել է Երևանի ռոմանական և օտար լեզուների ինստիտուտը: 1966-83թթ դասավանդել է Մոսկվայի Պ.Լումումբայի անվան համալսարանում, 1983-98թթ՝ Երևանի պետական համալսարանում, 1998թ-ից՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: 1987-93թթ եղել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչը: 1980թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր): Զբաղվել է ֆրանսերենի և ընդհանուր դարձվածաբանության հարցերով («Ֆրանսերեն դարձվածաբանության զարգացման պատմություն», ռուսերեն, 1981թ., «Արդի ֆրանսերեն լեզվի դարձվածաբանություն», ռուսերեն, 1987թ., «Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-հայերեն-ռուսերեն ուսումնական բառարան», 1993թ., «Ֆրանսիական առածներ և ասացվածքներ», 1994թ., «Ֆրանսերենի համեմատությունների դարձվածքները», 1997թ.): Հեղինակել է բառարաններ («Անգլիական առածների և ասացվածքների պատկերազարդ բառարան», 1999թ., «Անգլերեն դարձվածքների ուսումնական համառոտ բառարան», 2000թ.) և ուսումնական ձեռնարկ («Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ», 2000թ., համահեղինակ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար