ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Թատերագետ, բանասեր

1 մայիս, 1926 - 16 հունիս, 2022

Ծնվել է Հայաստանի Թովուզ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ) գյուղում: 1947թ. ավարտել է Բաքվի Լ.Երամյանի անվան հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան, 1952թ.՝ Երևանի թատերական ինստիտուտը։ 1949թ-ից տպագրվել է մամուլում: 1953-58թթ աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում, 1958-2008թթ՝ ԳԱԹ-ի թատերական բաժնում, որտեղ 1963թ-ից եղել է բաժնի վարիչ։ Հայկական հանրագիտարանների համար հեղինակել է շուրջ 200 հոդված, 27 գիրք: Հրատարակվել են նրա «Հովհաննես Աբելյան» (1965թ.), «Գաբրիել Սունդուկյան 150: Մատենագիտություն: Պեպոյի բեմադրության ժամանակագրությունը» (1976թ.), «Հայկական թատերական ընկերության 120-ամյակը» (ռուսերեն, 1984թ.) «Թատերական օրացույցներ» (հատոր 1, 1997թ.), «Ցեղասպանության թեման հայ թատրոնում (1895-1995)» (1998թ.), «Հայոց ծածկանունների բառարան» (8.000 հեղինակի 25.000 ծածկանուն, 2005թ.), «Շեքսպիրը հայ թատրոնում» (2012թ.) և այլ գրքեր: Մահացել է Երևանում: