
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

Ծնվել է 1986թ. փետրվարի 14-ին, Երևանում: Երկու տարի սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սոլֆեջոյի դասարաններում: 2003թ. ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 1993թ. ընդունվել է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, 1998թ.՝ «Դո-Ռե-Մի» մշակութային կենտրոն, որտեղ մասնակցել է երաժշտական մրցույթին և հաղթել, իսկ 2000թ.՝ արժանացել 2-րդ մրցանակին: Նույն թվականին մասնակցել է Օդեսայում կայացած «Звездочка» երգի միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին: 2001թ. Լատվիայի Դաուգապիլս քաղաքում կայացած «Saules Starini» երգի միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին: Մասնակցել է «Սայաթ-Նովա» համահայկական երգի փառատոնին և ստացել է մրցանակ՝ ներկայացնելով «Տար ինձ ժամանակ» երգը: 2000-04թթ մասնակցել է «Կռունկ» երգի փառատոնին և 2004թ. արժանանացել է «Տարվա լավագույն ձայն» մրցանակին: Նույն թվականին մասնակցել է «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխությանը և արժանացել «Տարվա բացահայտում» մրցանակին: 2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2005թ. մասնակցել է Մոսկվայի «Տարվա Երգ» (2-րդ մրցանակ), Արցախի «Ընծա» (2-րդ մրցանակ), ՌԴ Արյոլ քաղաքի «Славянская звезда» (Մեծ մրցանակ) միջազգային մրցույթ-փառատոներին: 2007թ. Երևանում կայացած Կոմիտասի անվան մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակին, իսկ 2008թ. «Ոսկե քնար» մրցանակաբաշխությանը՝ «Տարվա լավագույն հիթ» մրցանակին: 2009թ. մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծին (Մարկ Սաղաթելյանի հետ) և հաղթել: 2010թ. մասնակցել է «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթին և արժանացել առաջինմրցանակին: 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: Թողարկել է «Դեպի երկինք» (2009թ.) ձայնասկավառակը: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: