Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, բանահավաք, վարդապետ

Վրթանես Ախիկյան

Գեղանկարիչ

Լևոն Մելիքսեթ-Բեկ

Պատմաբան, բանասեր, մատենագետ, հնագետ

Հայկազ Երանոսյան

Թատերագետ, արվեստաբան

Արամ Իսաբեկյան

Գեղանկարիչ

Կարո Կիրակոսյան

Պարուսույց, պրոդյուսեր

Մոկո Խաչատրյան

Գեղանկարչուհի, աբստրակցիոնիստ

Արմեն Պետրոսյան

Դերասան, պրոդյուսեր

Արմեն Սարգսյան

Պրոդյուսեր, հաղորդավար

Հարություն Մինասյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՀՈՎԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Պատմաբան

15 հունվար, 1931 - 30 հունվար, 1997

Ծնվել է Հայաստանի Շնող գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1965թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1988թ-ից եղել է ԽՍՀՄ, 1993թ-ից՝ նոր և նորագույն պատմության ամբիոնների վարիչը: 1986թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1989թ-ից՝ պրոֆեսոր): Հրատարակվել են նրա «Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940թթ)» (1975թ.), «Փառքի շքանշանի հայ ասպետները» (1982թ.), «Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980)» (1985թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում: