Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԵՍԱՅԱՆ

Պատմաբան, հնագետ

21 նոյեմբեր, 1929 - 30 հունիս, 2006

Ծնվել է Երևանում։ 1948թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1953թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1953-56թթ աշխատել է Երևանի էքսկուրսիոն վարչությունում։ 1962թ. պաշտպանել է թեկնածուական, 1974թ.՝ դոկտորական դիսերտացիա։ 1956-59թթ եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, 1959-83թթ՝ Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, 1983-2001թթ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչը (1989թ-ից՝ պրոֆեսոր)։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցություն է ունեցել Կարմիր բլուրի (1949-67թթ), Դվինի (1950-59թթ), Լճաշենի (1956-59թթ) պեղումներին։ Հետագայում ինքնուրույն արշավախումբ է գլխավորել Իջևան-Տավուշի (1960-71թթ), Այգևանի (1971-87թթ), Օշականի (1984թ.) հնագիտական պեղումների ժամանակ: Երկարամյա պեղումների արդյունքներն ամփոփված են նրա 150-ից ավելի հոդվածներում և ութ մենագրություններում: Բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն: Հրատարակվել են նրա «Հին Հայաստանի զենքը և ռազմական գործը» (ռուսերեն, 1966թ.), «Հյուսիսարևելյան Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթը» (1976թ.), «Հին Հայաստանի քանդակը» (1980թ.), «Հին Հայաստանի բրոնզե գոտիները» (գերմաներեն, 1985թ.), «Հին Հայաստանի սպառազինությունը» (ռուսերեն, 1986թ.), «Օշական» (համահեղինակ, ռուսերեն, 1988թ.) աշխատությունները։ Մահացել է Երևանում։