
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 22-ին, Երևանում: 1977թ-ից աշխատում է կինոյում: 1988թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը և աշխատանքի անցել «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանել է ավելի քան 170 աշխատանք, ընդ որում` 19 լիամետրաժ, 32 կարճամետրաժ ժապավեններ: Նրա նկարահանած ֆիլմերը մասնակցել են 15 միջազգային կինոփառատոների և արժանացել մրցանակների: Համագործակցել է ավելի քան 70 ռեժիսորների, այդ թվում` Արտավազդ Փելեշյանի հետ: Աշխատանքներից են՝ «Վերջ» (1992թ.), «Կյանք» (1993թ.), «Լաբիրինթոս» (1995թ.), «Սև սպիտակ» (1996թ.), «Մեր բակը» (1996թ.), «Հոսք» (1997թ.), «Փարաջանով» (1998թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Երևան բլյուզ» (1998թ.), «Պյերլեկինո կամ օդից թեթև» (2000թ.), «Դուդուկ» (2002թ.), «Վավերագրողը» (2003թ.), «Իմ անունն է երջանկություն» (2005թ.), «Աշնան արև» (2006թ.), «Ցեղասպանությունը իմ մեջ» (2006թ.), «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007թ.), «Պլատոն» (2008թ.), «Համբույր պատի միջով» (2011թ.), «Դիալոգներ» (2012թ.), «Գյուղական ռապսոդիա» (2012թ.), «Պապ 005» (2013թ.), «Անիրական սեր» (2014թ.), «Կյանքի ու կռիվ» (2016թ.), «Կյանքի ու կռիվ, 25 տարի անց» (2017թ.) և այլն: 2004թ. «Վավերագրողը», 2018թ. «Կյանքի ու կռիվ» ֆիլմերի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակների: