Գևորգ Գրիգորյան

Գեղանկարիչ

Սամսոն Գասպարյան

Երաժշտագետ

Մոկո Հակոբյան

Կինոռեժիսոր

Արփենիկ Ղափանցյան

Գեղանկարչուհի

Վիլյամ Պետրոսյան

Քանդակագործ

Վիգեն Բաբայան

Բանաստեղծ, հրապարակախոս

Գարիկ Ղազարյան

Հաղորդավար, դերասան, դրամատուրգ

Արման Գևորգյան

Կինոռեժիսոր

Լայանա

Երգչուհի

Վարդան Հարությունյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՏԻՐԱՑՅԱՆ

Հնագետ, պատմաբան

18 սեպտեմբեր, 1926 - 17 հունվար, 1993

Ծնվել է Ռումինիայի Չետատեա-Ալբա քաղաքում՝ ուսուցիչ և բառարանագիր Արտաշես Տիրացյանի ընտանիքում։ Մայրը եղել է Դրաստամատ Կանայանի ազգականը։ Դպրոցական տարիներին ստանալով հիմնավոր կրթություն, 1945թ. ընդունվել է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետ։ 1947թ. տեղափոխվել է Հայաստան և 1948թ. դարձել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող։ Ավարտելով համալսարանը՝ 1952թ. ընդունվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա, որտեղ նրա գիտական ղեկավարը եղել է Բորիս Պիոտրովսկին: Ապագա հնագետի աշխարհայացքի և գիտական հետաքրքրությունների ձևավորման հարցում ազդեցություն է ունեցել նաև լենինգրադյան արևելագիտական դպրոցի ներկայացուցիչներից մեկը՝ Կամիլա Տրևերը: 1956թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1957թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Գառնիի դամբանադաշտի և բաղնիքի պեղումներով ձեռք բերված տվյալների հետազոտությանը նվիրված ատենախոսության համար։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ստեղծման առաջին օրերից (1959թ.) մինչև կյանքի վերջը աշխատել է այս ինստիտուտում՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, 1974-93թթ՝ հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, 1981-88թթ՝ ինստիտուտի փոխտնօրեն, 1988-93թթ՝ տնօրեն։ 1986թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանը մ.թ.ա. 6-ից մ.թ. 3-րդ դարերում» թեմայով։ Պատմագիտության ասպարեզում նրա աշխատություններից է նաև «Երվանդունիները Հայաստանում» ուսումնասիրությունը։ Այդ աշխատության մեջ, ցույց է տվել, որ ուրարտացիներից հետո Հայկական լեռնաշխարհը վերամիավորելու փորձը կատարվել է Երվանդունիների օրոք։ Ավելի քան երկու տասնամյակ անց հրատարակած իր երկու հոդվածներում անդրադարձել է Երվանդյան Հայաստանի տարածքին՝ քննարկելով նաև տարածքային փոփոխությունների խնդիրը։ Նրա պատմագիտական հետաքրքրությունների շրջանակում են եղել հին հայկական պետության առաջացումը, «Անաբասիսը» և Հայաստանը, Կոմագենե երկիրն ու Հայաստանը և մի շարք այլ հարցեր։ Առաջինն է փորձել լուծել հին հայկական մշակույթի պարբերացման հիմնախնդիրը՝ այդ նպատակով օգտագործելով ինչպես հնագիտական աղբյուրների ընձեռած տվյալները, այնպես էլ օգտվելով սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմության տեղեկություններից։ Եղել է Կարմիր բլուրի և Գառնիի հնագիտական արշավախմբերի անդամ, պեղումներ է իրականացրել Հացավանում և այլ հուշարձաններում, հնագիտական հետազոտություններ է կատարել Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Աշտարակի ու Նաիրիի տարածաշրջաններում։ Սակայն նրա աշխատանքների անկյունաքարն են դարձել հին Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրի պեղումները, որոնց ղեկավարն է եղել 1970թ-ից։ Արմավիրի և նրա պեղումների վերաբերյալ հրատարակել է շուրջ քառասուն գիտական աշխատություն։ Տիրապետել է գերմաներեն, ռումիներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին: Զեկուցումներով մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում անցկացվող հնագիտական ու արևելագիտական կոնֆերանսներին, կոնգրեսներին։ Գրախոսել է պատմագիտական ու հնագիտական մի շարք մենագրություններ։ Հոբելյանական առիթներով գիտական հանդեսներում տպագրել է հոդվածներ՝ նվիրված գիտության երախտավորներ Կ.Տրևերի, Ա.Սահինյանի, Ս.Երեմյանի, Բ.Պիոտրովսկու, Բ.Առաքելյանի կյանքին և գիտական գործունեությանը։ Եղել է «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական հրատարակության առաջին հատորի և «ԽՍՀՄ հնագիտություն» բազմահատորյակի հատորներից մեկի հեղինակներից։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար