Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

23 մարտ, 1922 - 3 փետրվար, 2004

Արտուշ Մաթևոսյան

Ծնվել է Հայաստանի Տուֆաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Արուճում դպրոցն ավարտելուց հետո, 1937-40թթ  ուսանել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանում, ապա զորակոչվել բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1947-51թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ապա ասպիրանտուրան։ 1959թ-ից աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Շուրջ 20 տարի աշխատելով ձեռագրատանը, վարել է Մատենադարանի գլխավոր ավանդապահի պաշտոնը և խորությամբ ուսումնասիրելով հայերեն ձեռագրերը, դարձել այդ ոլորտի առավել ճանաչված մասնագետներից մեկը։ 1970թ. պաշտպանել է դիսերտացիա «Մեծոփավանքի գրչության կենտրոնը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև ԽՍՀՄ ԲՈՀ-ից ստացել է ձեռագրագետի (կոդիկոլոգ) կոչում։ Կազմել է աշխարհի բոլոր հայերեն ձեռագրերի համահավաք քարտարան (ամփոփում է շուրջ 50.000 քարտ), դրա հիման վրա՝ հայ գրչության կենտրոնների քարտեզ։ Զբաղվել է հայ գրչության կենտրոնների (Մոկաց Սարի Սբ. Գևորգ, Մեծոփավանք, Քաջբերունիք, Լիմ, Հաղբատ, Սանահին, Անի, Գլաձոր, Երևան և այլն), հնագույն և հայտնի մատյանների (Լազարյան Ավետարան, Էջմիածնի Ավետարան, Վեհամոր Ավետարան, Վեհափառի Ավետարան, Մողնու Ավետարան, Թարգմանչաց Ավետարան, Հեթումի Ճաշոց և այլն) ուսումնասիրությամբ։ Անդրադարձել է մաշտոցյան գրերի ստեղծման, գծագրական հորինվածքի, գրատեսակների խնդիրներին։ Հայագիտական բացառիկ նորություն էր Կորյունի «Մաշտոցի վարքում» երկու կից թղթերի տեղերի շփոթման հետևանքով առաջացած թյուրիմացության բացահայտումը։ Նրան հաջողվել է նախ վերականգնել Կորյունի մատյանի նախնական օրինակի մանրակերտը, ապա բացահայտել դեռևս 5-րդ դարում մատյանի կազմման ժամանակ տեղի ունեցած երկու թղթի սխալ տեղադրումը, որը նաև իմաստային անհամապատասխանություն է առաջացրել։ Այս հայտնագործության շնորհիվ պարզ դարձավ, որ այսպես կոչված Դանիելյան գրերը ոչ մի դեր չեն կատարել հայոց գրի ստեղծման պատմության մեջ։ Գիտական նորություններ էին նաև նրա ուսումնասիրություններն Անանիա Շիրակացու «Քննիկոնի» և Մովսես Խորենացու պատմության Չորրորդ գրքի վերաբերյալ։ Հրատարակել է «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Ե-ԺԲ դդ» ժողովածուների առաջին երկու հատորը՝ 5-12-րդ և 13-րդ դարեր, հայերեն հնագույն թղթե ձեռագիրը (981թ.) երկու ստվար հատորով և այլն։ Սբ. Էջմիածնի հոգևոր ճեմարանում դասավանդել է ձեռագրագիտություն, հնագրություն, հայ դպրոցների պատմություն։ 1997թ. արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» շքանշանին։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար