ԳԵՎՈՐԳ ՎԻՐԱՊՅԱՆ

Թարգմանիչ

24 հունվար, 1917 - 11 նոյեմբեր, 1977

Ծնվել է Հայաստանի Աշտարակ քաղաքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1945-48թթ աշխատել է Գերմանիայում։ 1953թ. ավարտել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի իտալերեն լեզվի և գրականության թարգմանական և գերմաներենի մանկավարժական ֆակուլտետները։ Աշխատել է Մոսկվայում, այնուհետև՝ տեղափոխվել Երևան։ 1956-77թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիրը, 1968թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Թարգմանություններ է կատարել ռուսերենից, գերմաներենից, իտալերենից: Աշխատանքներից են՝ Կ.Կոլլոդիի «Պիոնքիոյի արկածները» (1956թ.), Ռ.Լուիս Սթիվենսոնի «Սև նետը» (1959թ.), Դ.Գրանինի «Հարսանիքից հետո» (վեպ, 1961թ.), Մ.Արջիլլիի և Գ.Պարկայի «Քիոդինոյի արկածները» (1961թ.), Ա.Մորավիայի «Չոչարա» (1962թ.), Պետրարկայի «Սոնետներ և կանցոններ» (1964թ., հեղինակակից՝ Էդուարդ Ավագյան), Բ.Քելլերմանի «Մահվան պարը» (վեպ, 1965թ.), Ա.Մորավիայի «Արհամարհանք» (վեպ, 1966թ.), Հ.Իբսենի «Պեր Գյունտ» (դրամատիկական պոեմ 5 գործողությամբ, 1969թ.), Ս.Լազարի «Քո ընկեր Վոլոդյա Ուլյանովը» (պատմվածքներ, 1970թ., 1978թ.), Կ.Կասոլլայի «Բուբեի հարսնացուն» (1971թ.), Մ.Սպենդիարյանի «Երաժշտի կյանքը» (վիպակ, 1971թ.), Հ.Ռիխտերի «Սի սպանաներ» (վեպ, 1972թ.), Է.Մ.Ռեմարկի «Հաղթական կամար» (1973թ.), Ռ.Ռոլանի «Հմայված հոգին» (վեպ, 4 հատոր, 1975թ., 1976թ., 1978թ., 1983թ.) և այլն: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար