Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՆԻԿՈԼԱՅ ԱՏԱՐՈՎ

Արձակագիր

25 օգոստոս, 1907 - 12 սեպտեմբեր, 1978

Նիկոլայ Օթարյան

Ծնվել է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում: 1928թ. ավարտել է Խեթագուրովի անվան հյուսիս-օսեթյան մանկավարժական ինստիտուտի գրականության բաժինը։ Ստեղծագործել է ռուսերեն։ 1930-48թթ եղել է «Նաշի դոստիժենիա» ամսագրի լրագրող, 1948-56թթ՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի խմբագրության արձակի բաժնի վարիչը, 1957թ.՝ «Մոսկվա» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նրա «Պատմվածք առաջին սիրո մասին» (1954թ., հայերեն հրատարակություն՝ 1960թ.) և «Կարճ է ամառը լեռներում» գործերը էկրանացվել են։ Հրատարակվել են գրողի «Ներկա ժամանակ» 1939թ., «Մեր գնդում» 1946թ., «Փոքր գետերի նախագահը» 1948թ., «Տաք քամի» 1950թ., «Քո բարի անունը» 1963թ., «Հազարան բլբուլ» 1966թ., «Չեմ ուզում փոքր լինել» 1967թ., «Իսկ ես ձի եմ սիրում» 1970թ., «Կեչու ծառուղու երեք վերստը» 1971թ., «Ոլորված թելը» 1976թ., «Սրով գոտևորված» 1976թ., «Հեռավոր ճանապարհ» 1977թ. գրքերը։ Ռուսերեն է թարգմանել Անահիտ Սահինյանի «Խաչուղիներ» (1967թ.) վեպը։ Մահացել է Մոսկվայում: