ԱՆՈՒՇԱՎԱՆ ՇԻՐՈՅԱՆ

Բանաստեղծ

4 օգոստոս, 1893 - 14 հոկտեմբեր, 1968

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Վանի ծխական դպրոցում, ապա ուսուցչական վարժարանում։ 1915թ. մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Հետո տեղափոխվել է Երևան։ Ուսուցչությամբ է զբաղվել Երևանում, Լենինականում (այժմ՝ Գյումրի), Աշխաբադում, Աբխազիայում։ Երկար տարիներ աշխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան թատրոնում, 1929-48թթ՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ 1948-53թթ վարել է թատրոնի գրական բաժինը։ 1917թ. լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Մոկաց Միրզա» (հայկական ժողովրդական վեպ, 1939թ.), «Ծիլ ու ծաղիկ» (1955թ.), «Հանելուկներ, առակներ» (1956թ.), «Առակներ և առածներ» (1958թ.), «Ակունքներ» (1959թ.), «Թանկագին գանձը» (1962թ.) գրքերը: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար