Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ՍԱՐԱՋՅԱՆ

Թավջութակահար

15 հուլիս, 1948 - 22 հոկտեմբեր, 2019

Ծնվել է Երևանում: Եղել է դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջյանի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին, դաշնակահար Սերգեյ Սարաջյանի եղբայրը: 1971թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր: Համագործակցել է անվանի դիրիժորներ Վալերի Գերգիևի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յու.Տեմիրկանովի և կատարողներ Բ.Վենգերովի, Դ.Գերինգասի, Ե.Կիսինի, Դ.Ֆիլիպսի և այլոց հետ: Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին: Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա.Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում: Եղել է Հյուսթոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր: 1991թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Մահացել է Երևանում: