Աստվածատուր Ներսեսովիչ

Բառարանագիր, աստվածաբան

Հովսեփ Մալեզյան

Բանաստեղծ

Շահան Նաթալի

Բանաստեղծ, պետական գործիչ, գրող

Արամ Սաֆրաստյան

Արևելագետ, պետական գործիչ

Մաթևոս Դարբինյան

Արձակագիր, դրամատուրգ

Աշոտ Զորյան

Գեղանկարիչ

Ժիրայր Սերգոյան

Օպերային երգիչ

Ժիրայր Անանյան

Դրամատուրգ

Լևոն Մանուկյան

Արձակագիր

Վեներա Թարզյան

Դերասանուհի

Ռուզան Սարյան

Բանասեր, արվեստաբան

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱՎԱԶՅԱՆ

Օպերային երգիչ

1 հուլիս, 1927 - 19 փետրվար, 2012

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան: 1951-56թթ սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, 1956-61թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանում: Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել ինքնագործնեության անսամբլում, դարձել ինքնագործունեության համամիութենական փառատոնի հաղթող: Այդ տարիներին նրան ճանաչել են որպես երգիչ Վանիկ: 1955թ. հրավիրվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես մենակատար: Հանդես է եկել մի շարք օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), «Դավիթ Բեկ» (Իշխան Շահումյան, Սանթուր), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Աշուղ), Վերդիի «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Աիդա» (Ռադամես) և այլն: Եղել է Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի Սայաթ-Նովա դերի առաջին կերտողը, որը ներկայացրել է Թբիլիսիում և Բաքվում: Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում (Մեծ թատրոն և այլն), Լիբանանում (1972թ.), Եգիպտոսում (1980թ.), Սիրիայում և այլուր: Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ՝ հայրենասիրական թեմաներով, որոնց մի մասը նվիրաբերել է ՀՀ ԳԱԱ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2013թ. (հետմահու)՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար