Դերենիկ Դեմիրճյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան

Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան

Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի

Պատմաբան

Սարգիս Սարգսյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱՌԱՔԵԼ ՊԱՏՐԻԿ

Գեղանկարիչ, ազգագրագետ

28 նոյեմբեր, 1894 - 15 նոյեմբեր, 1984

Առաքել Նշան Պատրիարքյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ազգային Արամեան վարժարանում, ուր 1903-13թթ աշակերտել է Դանիել Վարուժանին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ) ժամանակ փորձել է շառայության անցնել օսմանյան բանակում, սակայն վրա է հասել Հայոց ցեղասպանությունը (1915թ.), որի պատճառով աքսորվել է Գոնիա և հրաշքով փրկվել գնդակահարությունից: 1918թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, 1920թ.՝ Իտալիա: Հռոմում և Միլանում հետևել է Լեոնարդո Դա Վինչիի անվան գեղարվեստի ակադեմիաների դասընթացներին: Այնուհետև Փարիզում մեկ տարի մասնագիտացել է նկարչական արվեստի մեջ: 1925թ-ից որպես գծագրության ուսուցիչ դասավանդել է Կահիրեի Գալուստյան, Նուպարյան և Պերպերյան վարժարաններում: 1932-36թթ եղել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանի նկարչական բաժնի ղեկավարը և զուգահեռ ծավալել է ազգային-հասարակական գործունեություն: 1947թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել պատմության պետական թանգարանում: Մասնակցել է Դվինի հնագիտական պեղումների աշխատանքներին և դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Եղել է Հայ գրքի բարեկամների միության և Հայ մշակույթի բարեկամների միության համահիմնադիրներից: Հոդվածներ ու նկարներ է հրատարակել «Էջմիածին», «Սովետական Հայաստան» և «նոր Սեբաստիա» պարբերականներում: Հրատարակվել են նրա «Համայնապատկեր ազգ պատմության» (1946թ.,Կահիրե), «Դանիել Վարուժանը իմ հուշերում» (1965թ., Երևան), «Հայկական տարազ» (1967թ., Երևան), «Պատմագիրք յուշամատեան Սեբաստիոյ և Գաւարի հայութեան» (1974թ., Բեյրութ), «Բ.ՀՏՐ.» (1983թ., ԱՄՆ) աշխատությունները: Հրատարակել է նաև «Հայկական խաչքարերի արվեստ և Ուրֆայի հայ կանանց ասեղնագործությունը» երկը: Մահացել է Երևանում: