Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՍՏԵՓԱՆՈՍ ԱԳՈՆՑ

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

20 նոյեմբեր, 1740 - 29 հունվար, 1824

Ծնվել է Ջուրջովում (Տրանսիլվանիա): 1800թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր։ Ուսանել է Սբ. Ղազար վանքի դպրոցում։ Տիրապետել է մի քանի հին և նոր լեզուների, դասավանդել հայոց լեզու, ճարտասանություն, արվեստ, աշխարհագրություն, աստվածաբանություն։ 1785-90թթ եղել է աբբահայր Ստեփանոս Մելքոնյանի աթոռակալը։ 1790-1800թթ դասավանդել և քարոզել է Տրանսիլվանիայի հայկական գաղութներում։ Ֆրանսիական տիրապետության տարիներին (1806-14թթ), երբ վերացվել են բոլոր կրոնական միաբանությունները, նա Նապոլեոն 1-ի հետ բանակցելով, կարողացել է պահպանել հայկական միաբանությունը, և կայսեր 1810թ. օգոստոսի 17-ի հրովարտակով այն ճանաչվել է գիտական հաստատություն՝ «Հայկական ճեմարան» անվանումով։ Գրել է պատմաաշխարհագրական, ճարտասանական, կրոնաբարոյախոսական երկեր։ «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» տասնմեկ հատորաևոց (հ.1, 5, 6-ը գրել է Ղ.Ինճիճյանը) երկում արժեքավոր տեղեկություններ են տրվում աշխարհի բազմաթիվ երկրների և ժողովուրդների աշխարհագրության, պատմության, սովորույթների, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի մասին։ Մահացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար