Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայագետ, արևելագետ պատմաբան

1 սեպտեմբեր, 1919 - 28 հոկտեմբեր, 1997

Ծնվել է Թավրիզում: 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1954-59թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959-97թթ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի միջնադարյան մատենագրության և դիվանական վավերագրերի ուսումնասիրության բաժնի վարիչը։ 1956թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1962թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ արևելյան բնագրագիտության կենտրոնական հանձնաժողովի անդամ։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են 15-18-րդ դարերի Արևելյան Հայաստանի սոցիալ-տնտեսաական և քաղաքական պատմությանը, ազատագրական շարժմանը, հայ-իրանական հարաբերություններին, պատմական աղբյուրագիտությանը։ Հրատարակվել են նրա պարսկական, արաբական, թուրքական պատմական վավերագրերի բնագրերը և հայերեն ու ռուսերեն թարգմանությունները («Մատենադարանի պարսկերեն վավերագրերը», 1956-59թթ, 1968թ.), Լևոն Խաչիկյանի հետ՝ «Հովհաննես Տեր-Դավթյան Ջուղայեցու հաշվետոմարը» (1984թ.), «Մովսես Խորենացի։ Հայոց պատմություն (1984թ., պարսկերեն)։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։ 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1972թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: