
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ

Ծնվել է 1982թ. հունվարի 8-ին, Ստեփանակերտում: 1999թ. ավարտել է տեղի Ա.Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1999-2001թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1998թ. մասնակցել է «Ամադեուս» միջազգային, 1999թ.՝ «Դո-Ռե-Մի», 2008թ.՝ «Ընծա» երաժշտական մրցույթ-փառատոներին: 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժնում՝ Սվետլանա Կոլոսարյանի դասարանում: 2003-05թթ ուսանել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2006թ. մասնակցել է «Նոր Ալիք», 2007թ.՝ «Морской узел», 2008թ.՝ «5 Աստղ» (1-ին մրցանակ) երգի միջազգային փառատոներին: Մենահամերգներով և համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ հայաշատ վայրերում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի՝ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության «Լավագույն երգ» (2007թ.), Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» (2009թ., 2011թ., 2013թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» (2009թ.), Լոս Անջելեսի «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» (2010թ.), «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխության «Տարվա երգիչ» (2014թ.) և այլն: Թողարկել է «Երկար եմ սպասել» (2009թ.), «The Best» (2009թ.), «Առաջին սեր» (2010թ.), «Վայ, վայ» (2011թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: