Նիկողայոս Հովհաննիսյան

Դերասան, բեմադրիչ

Հրանտ Բագրազյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Մինասյան

Գեղանկարիչ

Սոֆի Դևոյան

Պարուհի, պարուսույց, դերասանուհի

Կարեն Շահնազարով

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Հովհաննես Թեքգյոզյան

Դերասան, արձակագիր, դրամատուրգ

Անդրե

Երգիչ

Քնարիկ Զաքարյան

Դերասանուհի, երգչուհի

Հայկ Պետրոսյան

Երգիչ, դերասան

Աելիտա Չիլինգարյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Բանասեր, հրապարակագիր, թարգմանիչ

9 նոյեմբեր, 1865 - 26 ապրիլ, 1945

Ծնվել է Թուրքիայի Պարտիզակ հայաբնակ ավանում (Իզմիթի մոտ)։ Կրթություն է ստացել ծննդավայրում։ 1882թ-ից եղել է ուսուցիչ։ Աշխատակցել է «Ընտանիք», «Երկրագունտ» պարբերականներին (1883-88թթ)։ 1895թ-ից, ուսուցչությանը զուգընթաց, որպես խմբագրապետ, հաջորդաբար աշխատել է «Արևելք», «Բյուզանդիոն», «Մանզումեի էֆքիար» օրաթերթերում։ Հանդես է եկել միջազգային քաղաքականության, ազգային-մշակութային կյանքի, գրական-բանասիրական հարցերի վերաբերյալ հոդվածներով։ Որոշակի ավանդ ունի արևմտահայ գրական լեզվի մշակման գործում. հիշատակելի են «Ծաղկաքաղ» (1889թ.) հայ գրականության դասագիրքը և «Քերականական զրույցներ»-ը։ 1919-20թթ Կ.Պոլսում հրատարակել է «Նոր կյանք» օրաթերթը, տպագրել Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվածների վկայությունները։ 1922թ-ից ապրել է Բուլղարիայում, ապա՝ Ֆրանսիայում։ Աշխարհաբարի է վերածել հայ շարականները («Շարականք հայ Ս. եկեղեցւոյ», հ.1-2, 1902-04թթ), թարգմանել է շատ գրքեր, այդ թվում՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրերը» (հ.1-2, 1935թ.) և շվեյցարացի գրող, բանասեր, հոգևորական Կ.Բրեֆինի «Քրիստոս Ինքնակալ» պատմավեպը, որն ինքը ենթավերնագրել է «Առյուծարքայն Հայոց Տրդատես» (1967թ.)։ Գործածել է նաև Ետան, Տարազ, Ահուրամազդա ծածկանունները։ Մահացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար