Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՋԱԼԱԼ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թարգմանիչ, մանկավարժ

21 ապրիլ, 1866 - 31 օգոստոս, 1940

Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում: 1882թ. ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, 1887թ.՝ Թիֆլիսի ուսուցչական ինստիտուտը։ Որպես ուսուցիչ և տեսուչ աշխատել է Ախալքալակում, Ստավրոպոլում, 1922թ-ից՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), Դիլիջանում։ Եղել է 1890-ական թվականների Թիֆլիսի գրական-հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներից, մոտ հարաբերություններ պահպանել Ղ.Աղայանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի և ուրիշների հետ։ Աշխատակցել է «Մշակ», «Նոր-Դար», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների (Սալլյումյան և այլ ծածկանուններով), հրատարակել է վիպակներ, ակնարկներ, զանազան բնույթի հոդվածներ։ Մասնակցել է Վերնատան, Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության աշխատանքներին։ Թարգմանել է Մ.Գորկու «Մրրկահավի երգը», Ն.Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», Վ.Շեքսպիրի «Անտունի սանձահարումը», Ա.Սումբատով-Յուժինի «Դավաճանություն», Պշիբիշևսկու «Ձյուն» պիեսները։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա գրչին է պատկանում «Պեստալոցցի» մենագրությունը։ 1931թ. լուսավորության բնագավառում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար արժանացել է Հայաստանի աշխատանքի հերոս կոչման։ Մահացել է Մաղավուզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար