Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ

Պետական գործիչ, լրագրող, գրաքննադատ

3 դեկտեմբեր, 1882 - 11 սեպտեմբեր, 1916

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հրապարակախոս Սպանդար Սպանդարյանի որդին, Կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական: հայտնի է եղել նաև «Տիմոֆեյ» անունով: 1902թ. ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան: 1902-03թթ սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական, 1905-06թթ՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին: Տիրապետել է հայերենի, ռուսերենի, վրացերենի, ադրբեջաներենի, գերմաներենի և այլ լեզուների: Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում: 1906թ. օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը: Ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում: Ս.Շահումյանի և Ս.Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ: 1907թ. սկզբին կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու, ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքի կուսակցական կազմակերպիչ: Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությանը: Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909թ. օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից: 1910թ. հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին: 1912թ. հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել Է ՌՍԴԲ(բ)Կ 6-րդ (Պրահայի) կոնֆերանսին: Ընտրվել Է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ: Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի ու Պետական դումայում խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը: 1912թ. վերադարձել է արտասահմանից, մասնակցել 4-րդ Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել ընդհատակյա տպարան: 1912թ. մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում: 1913թ. մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաք, որտեղ էլ մահացել է: Խորհրդային տարիներին Սուրեն Սպանդարյանի անունով են կոչվել փողոցներ, դպրոցներ, թաղամասեր, գյուղեր Հայաստանում և այլ երկրներում: Նրա անունով է կոչվում Երևանի թիվ 24 հիմնական դպրոցը: