
Ստեփան Պալասանյան
Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան
Քանդակագործ

Բարդուղ Վարդանյան
Գեղանկարիչ

Վիկտոր Վարդանյան
Բանաստեղծ, մանկագիր

Վարդգես Միքայելյան
Պատմաբան

Մարկոս Գրիգորյան
Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Ավետիք Գևորգյան
Դերասան

Մաղվալա Գեուրկովա
Թարգմանիչ

Շաքե Թուխմանյան
Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Թաթա Սիմոնյան
Երգիչ

Վահան Արծրունի
Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով
Հաղորդավար

Սարգիս Ավետիսյան
Երգիչ
ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ

27 հունիս, 1882 - 24 ապրիլ, 1915
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում: Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1901թ-ից՝ վարդապետ, 1906-08թթ՝ «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1914-15թթ՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, դրամաներ։ Ղևոնդ Ալիշանի մահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904թ.) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Նրա պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (հ.1-2, 1905թ.) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է 6-12-րդ դարերի Բյուզանդական կայսրության հայազգի 12 կայսրերի։ Նրանց մեծ մասի ազգային պատկանելության հետ կապված տեղեկությունները քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի 6 հայ հավակնորդներ (7-9-րդ դդ), ութ հայ կայսրուհիներ (8-13-րդ դդ), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ ուրվագծել է հայ բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը։ Դարձել է Հայոց ցեղասպանության զոհ, սպանվել է Տրապիզոնում: