Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՊԱՏՐԻԿ ՖԻՈՐԻ

Երգիչ

Պատիկ Ժան-Ֆրանսուա Շուշանյան

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 23-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Հայրը հայազգի Ժակ Շուշանյանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր «Մամա Կորսիկա» երգով գրավել է 4-րդ տեղը: 1994թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: 1998թ. «Սոնի» ընկերության հետ կնքել է պայմանագիր և թողարկել երրորդ «Վերցրու ինձ» ձայնասկավառակը: 2000թ. թողել է «Փարիզի աստվածամոր տաճարը» խումբը: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ` Գառու, Լարա Ֆաբիան, Պատրիսիա Կասս, Թինա Արենա, Միմի Մաթի և այլք: Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում: Թողարկել է «Puisque c'est l'heure» (1994թ.), «Le cœur à l'envers» (1995թ.), «Prends moi» (1998թ.), «Chrysalide» (2000թ.), «Patrick Fiori» (2002թ.), «Si on chantait plus fort» (2005թ.), «Les choses de la vie» (2008թ.), «L'instinct masculin» (2010թ.), «Choisir» (2014թ.) ձայնասկավառակները:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար