Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հայագետ, արվեստաբան

5 սեպտեմբեր, 1896 - 5 հուլիս, 1989

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Կ.Պոլսի Էսայան վարժարանը, ապա՝ անգլիական Հայ-սքուլը (բարձրագույն դպրոց)։ 1917-19թթ սովորել է Ժնևի համալսարանի գրականության բաժնում։ 1919թ. տեղափոխվել է Փարիզ, Սորբոնում աշակերտել բյուզանդագետներ Շ.Գիլին, Գ.Միլեյին, ռոմանական և գոթական արվեստների պատմաբան Հ.Ֆոսիյոնին։ 1922թ. Փարիզի Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում դարձել է Գ.Միլեյի ասիստենտը։ 1930-31թթ եղել է ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի Ուելեսլիի քոլեջի արվեստի պատմության դասախոս, 1937-47թթ՝ նույն քոլեջի արվեստի բաժնի և Ֆարնսվորթ թանգարանի տնօրենը։ 1946թ. Հարվարդի համալսարանի Գումբարտոն Օկս գիտահետազոտական հաստատությունում արժանացել է բյուզանդական արվեստի պրոֆեսորի կոչման, 1963թ-ից՝ վաստակավոր պրոֆեսոր։ Լույս է ընծայել «Բարեղամի և Հովասափի վեպի նկարազարդումը» (1938թ., ֆրանսերեն) բյուզանդագիտական ուսումնասիրությունը, «12-րդ, 13-րդ, 14-րդ դարերի հայկական նկարազարդ ձեռագրերը Վենետիկի Մխիթարյան հայրերի գրադարանում» երկը (տեքստը՝ 1936թ., ալբոմ՝ 1937թ., ֆրանսերեն), «Հայաստանը և Բյուգանդական կայսրությունը» (1945թ., անգլերեն)։ Հրատարակել է նաև «Չեսթեր Բիթի գրադարան, հայկական ձեռագրերի ցուցակ՝ հայ արվեստի պատմության ներածականով» (1958թ.), «Աղթամար, Սբ. Խաչ եկեղեցի» (1965թ.), «Հայկական ձեռագրերը Ֆրիր արվեստի պատկերասրահում» (1963թ.), «Հայկական ձեռագրերը Ուոլտերսի Արվեստի պատկերասրահում» (1973թ., բոլորը անգլերեն) ձեռագրագիտական արվեստաբանական աշխատությունները։ Գիտնականի «Բյուզանդագիտական և հայկական ուսումնասիրություններ» երկհատոր ժողովածուի մեջ (1973թ.) ամփոփված են նրա վաթսունից ավելի մեծարժեք հոդվածները անգլերեն և ֆրանսերեն։ Բազմամյա ուսումնասիրությունների արդյունք է նրա «Հայկական արվեստ» (1977թ., ֆրանսերեն) կոթողային աշխատությունը։ Եղել է Ֆրանսիայի Արձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի, Ֆրանսիայի Հնագետների ազգային միության, Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում՝ Անգլիայի հնագետների միության ոսկե շքանշանին (1960թ.), Ֆրանսիայի Արձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի Շլյումբերժեի անվան (1963թ.), ՀՀ ԳԱ Անանիա Շիրակացու անվան (1981թ.) մրցանակներին։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում, այդ թվում՝ արևելագետների Մոսկվայի կոնգրեսում (1960թ.) և պատմաբանների խորհրդա-ֆրանսիական գիտաժողովում (Երևան, 1969թ.)։ 1966թ-ից եղել է ՀՀ ԳԱ արտասահմանյան անդամ։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար